«Սասունցի Դավիթ» արձան

Արձանը տեղադրված է Երևանի երկաթուղային կայարանի հրապարակում, որտեղ նաև գտնվում է Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանը։ Առաջին անգամ արձանը տեղադրվել է 1939 թվականին՝ Էպոսի 1000-ամյակի առթիվ։ Արձանի հեղինական է հայ քանդակագործ Երվանդ Քոչարը։ Սակայն 1941 թվականին Քոչարի ձեռբակալումից հետո արձանը ոչնչացվեց։ Երկրորդ անգամ արձանը տեղադրվեց 1959 թվականին։

Սասնա ծռեր | Էպոսի բովանդակությունը

«Սասնա ծռերը» բաղկացած են 4 մասից կամ ճյուղից, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է հերոսների մեկ սերնդի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»:

Էպոսի առաջին մասի հերոսներն են՝ եղբայրներ Սանասարն ու Բաղդասարն են։ Նրանք հայոց թագավոր Գագիկի դստեր՝ Ծովինարի զավակներն էին։ Ծովինարը ամուսնացած է լինում Բաղդադի խալիֆի հետ, ով սպառնում էր պատերազմ սկսել, եթե Ծովինարը իր հետ չամուսնանա։ Գիտակցելով իրավիճակի լրջությունը և ցանկանալով զերծ մնալ հազարավոր ահերից՝ Ծովինարն ինքնակամ որոշում է կայացնում ամուսնանալ և հորը խնդրում իրեն կնության տալ Բաղդադի խալիֆին։ Գագիկը ևս հակված չէր այս տարբերակին, բայց ստիպված էր հարգել դստեր կամահայտնությունն ու հայկական պետականության շահերը։ Հասնելով Բաղդադ՝ Ծովինարը պայման է դնում խալիֆի առաջ, որ նա մի տարի չի կարող մոտենալ իրեն։ Խալիֆը համաձայնվում է և Ծովինարի համար առանձին դղյակ կառուցում։ Ըստ հին հայկական ավանդական սովորության՝ Համբարձման տոնի ժամանակ հայ կանայք դուրս էին գալիս դաշտ և բախտագուշակ կատակերգերով վիճակ հանում։ Ծովինարն այդ օրը դուրս էր եկել զբոսանքի և երկարատև զբոսանքից հետո հանգստանալ։ Ծարավի զգացումը խեղդում է Ծովինարին և նա որոշում է ջուր խմել սառնորակ աղբյուրից։ Այդ ջուրը կախարդական կարողություններ ուներ, ինչի պատճառով ջուր խմելուց հետո Ծովինարը հղիանում է։ Իմանալով իր կնոջ հղիության մասին՝ խալիֆը հրամայում է սպանել Ծովինարին։ Սակայն Ծովինարը խնդրում է, որ իրեն սպանեն երեխաները ունենալուց հետո։ Այնուհետև մեծանալով և հզորանալով եղբայրները կռվում են խալիֆայի զորքի դեմ, հաղթում նրան և փախչելով Բաղդատի խալիֆի իշխանությունից՝ գալիս են հայրենի Սասունում բերդ կառուցում, հզորացնում և շենացնում այն:

Սանասարին հաջորդում է իր որդին՝ Մհերը։ Մեծ Մհերին նաև անվանում էին Առյուծաձև Մհեր, քանի որ մենամարտել էր մարդակեր առյուծի հետ, որը փակել էր հացի ճանապարհը, և մեջտեղից երկու կես արել: Շուտով գալիս է Մհերի ամուսնության ժամանակը․ նրա ավագ եղբայրը՝ Օհանն և քեռին՝ Թորոսը, գնում են Կարս` Թևաթորոս թագավորի դստեր ձեռքը ուզելու, սակայն իմանում են, որ նրա արքայադուստրը գտնվում է Սպիտակ դևի գերության մեջ: Շուտով լուրը հասնում է Առյուծաձև Մհերին, որը ժամանելով Կարս՝ սպանում է հրեշավոր դևին և արքայադուստր Արմաղանին իրեն առնում է կնության։ Սակայն, այդ ժամանակ Սասունը Մըսրին դարձել էր հարկատու, քանի որ Սանասարի մահվանից հետո՝ մինչև Մհերի մեծանալը, ոչ ոք չէր կարողացել պահպանել երկրի հզորությունը։ Սակայն Մհերը հրաժարվում է վճարել հարկերը, և մեկնում արաբական աշխարհ, որպեսզի կռվի Մըսրա Մելիքի հետ։ Տեսնելով Մհերին՝ Մըսրա Մելիք հասկանում է, որ չի կարող հաղթել Մհերին, պայմանագիր է կնքում Մհերի հետ։ Ըստ այդ պայմանագրի՝ իրենցից ով առաջինը մահանա, պարտավորվում է մինչև իր կյանքի վերջը տիրություն անել զոհվածի ընտանիքին՝ կնոջն ու երեխաներին։ Բացի այդ, Մելիքը Սասունին ազատում է բոլոր տեսակի հարկերից։ Տարիներ հետո, երբ Մելիքը մեռնում է, նրա կինը՝ Իսմիլ Խաթունը Մհերին խնդրում է, որ գա և տիրություն անի իր երկրին: Սակայն Իսմիլ Խաթունը խորամանկությամբ և արբեցնելով կարողանում է 7 տարի Մհերին պահել Մըսըրում և մի արու զավակ ունենալ նրանից, որին իր ամուսնու անունով անվանում է Մելիք: Հասկանալով իր սխալը՝ Մհերը նորից վերադառնում է Սասուն և նորից շենացնում այն: Որոշ ժամանակ անց ծնվում է Դավիթը, որին տուն բերելուն պես, Մհերն ու կինը մահանում են:

Երրորդ մասը պատմում է էպոսի գլխավոր հերոս՝ Դավիթի մասին։ Արմաղանի և Մհերի մահից հետո Դավթի խնամքը մնում է Ձենով Օհանի վրա։ Իր հոր նման՝ Դավիթը ոչ թե օրով, այլ ժամով է մեծանում և Օհանը առաջարկում է Դավիթին ուղարկել Իսմիլ խանումի մոտ, որպեսզի նա Դավիթին կերակրի։ Դավիթը սնվում է նրա կաթով, ինչպես և Սասունից բերած յուղով ու մեղրով։ Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանին հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում Սասուն: Վերադառնալուն պես՝ Ձենով Օհանը Դավիթին կարգում է գառնարած։ Դավիթը հասունանում է և սկսում մտածել հայրենիքի շենացման ու բարգավաճման մասին։ Սասունի շենացման լուրը լսելուց հետո Մըսրա Մելիքը լցվում է զայրույթով և իր հարկահաններին ուղարկում Սասուն, որպեսզի յոթ տարվա հարկը գանձեն։ Սակայն Դավիթը չի համաձայնվում հարկերը տալ։ Դրանից Մըսրա Մելիքը զայրանում է և զորք է ուղարկում Սասուն։ Թշնամու դեմ ելնում է Դավիթը՝ Քեռի Թորոսի և նրա 39 որդիների հետ։ Վերջում տեղի է ունենում Դավիթի և Մսըրա Մելիքի մենամարտը, որի ժամանակ Դավիթը թուր կեծակիի միջոցով կիսում է Մըսրա Մելիքին երկու մասի։ Հետո նա ամուսնանում է Զմշիկ Սուլթանի հետ, բայց լսելով արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ ամուսնանում է նրա հետ։ Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Ծնվում է Մհերը, ով չափահաս դառնալով, որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում։ Դավիթը ճանաչում է Մհերին և անիծում նրան․ «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։ Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից։

Չորրորդ մասը պատմում է Դավիթի որդու՝ Փոքր Մհերի մասին։ Հոր մահից հետո Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը։ Ամուսնանում է, բայց հոր անեծքի պատճառով՝ նա մնում է անժառանգ և անմահ։ Այդ պատճառով Մհերը փակվում է Ագռավաքար ժայռի մեջ։

Distance learning

Task 2

Task 1. ESL Listening exercises/pre-intermediate/ – listen and answer the questions
Task 2. ESL Listening exercises/Intermediate/ – listen and answer the questions

    Complete the sentences using  in, on, at

1. I started my job in 2007

2. I usually get to work at about 8.15

3.I’m never late for work. I’m always on time

4. I work best in the morning

5. Occasionally, I have to work on Saturdays.

6. In the summer, I sometimes cycle to work

7. I get paid ……. 28th of each month

8. We have a pay review in April

9. We have a big office party on Christmas

10. I am very interested in Art.

Task 4. Find the word that is closest in meaning to the word

Comprehend – understand

Internal – inside

occur – take place

native – born in a particular country

belive – reach

wish – desire

high – significant

complete – finish

provide – supply

demand – require

In case of questions write me an email   – Hermine-gevorgyan1@mskh.am

 

Համո Սահյան «Ոչինչ չի փոխվի»|վերլուծություն

images.squarespace-cdn.com/content/v1/54412118e...

«Ոչինչ չի փոխվի» բանաստեղծությունը կարող եք կարդալ այստեղ։

Այս բանաստեղծությունում Սահյանը նկարագրել է մարդկանց ցիկլը։ Մեկի տեղը մյուսն է գալիս։ Մեկը մարդու մահը հասարակության և պետության համար ոչ մի բան է, որովհետև նրա տեղը կգա ուրիշը։ Այն մարդիկ, որոնք սպառում են, բայց չեն արտադրում, օգտակար չեն պետության համար։

Համո Սահյան «Հայաստան ասելիս»|վերլուծություն

images.squarespace-cdn.com/content/v1/54412118e...

«Հայաստան ասելիս» բանաստեղծությունը կարող եք կարդալ այստեղ։

Այս բանաստեղծությունը կարդալիս հասկանում եմ, թե որքան հայրենասեր մարդ է Սահյանը: Նա բառացի բացում է իր սիրտը իր հայրենիքի և իր ազգի դեմը։ Նա իր հարգանքն հայրենիքի և ազգի նկատմամբ։ Սահյանը այդ ժամանակ նույնիսկ մահից չի վախենում։

Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է

Եղիշե Չարենց «Ծիածան»|վերլուծություն

«Ծիածան» շարքը կարող եք կարդել այստեղ։

Չարենցի երևի ամենահայտնի «Ծիածան» շարքը նվիրված է Կարինե Քոթանճյանին։ Այս ժողովածուն բաժանված է 3 մասի՝ կապույտ, ոսկեգույն և մանուշակագույն, որոնք նկարագրում են իր և Կարինեի հարաբերությունները։ Առաջինը կապույտն է, որը Չարենցը ընկալում է որպես՝ հանգստություն, խաղաղության և պարզության գույն։ Հետաքրքիրը այն է, որ բոլոր գույներում էլ կա կապույտը։ Դա ցույց է տալիս այն, որ դժվար պահերին Չարենց հիշում է իր լավ ժամանակները։ Մյուս գույնը ոսկեգույնը Չարենցը ընկալում է որպես՝ լավ ժամանակների խորհրդանիշ։ Վերջին գույնը մանուշակագույնն է, որը Չարենցը ընկալում է որպես՝ թախիծ, մթնություն, ինչ-որ լավ բանի ավարտ։

Long distance learning tasks

Task 1
We normally make passive forms of a verb by using tenses of the auxiliary be followed by the past participle ( -pp) of the verb. Here is a list of all the passive forms of an ordinary English verb.

Simple future — will be + pp – eg. You will be told soon enough.

Simple present – am/is/are + pp – eg. English is spoken here

Present progressive – am/is/are being +pp – eg. The house is being painted

Present perfect – have/has been +pp – eg. Has Mary been told?

Simple past – was/were + pp – eg. I was invited, but I went.

Past progressive – was/were being +pp – eg. I felt as if I was being watched

Past perfect – had been + pp – eg. I knew why I had been chosen

Model verbs – can/must/may/have to.. +be + pp – eg . The work must be done

1.

Choose the correctly formulated Passive constructions.

This easy work can be done without anybody‟s help.
We found the room exactly as it had been left the night before.
Tobacco introduced to France by Jean Nicot.
This modular computer has used by our researchers.
Gayane was first staged on December 3, 1942 in Perm during World War II.

2.

The first chewing-gum was made by Thomas Adams.
Have these benches painted recently?
The students being examined by the professor at that time.
The vase made of crystal was broken to pieces.
Lincoln was shot in the head by John Wilkes Booth, an actor.

3.

Marie Tussaud created her first wax figure (of Voltaire) in 1777.
Before him lay a splendid garden, full of blossom and scent.
I have been misunderstood – no intention to hurt you.
Is that big hat made of straw?
Many of Van Gogh‟s best works were created in 1889, in an asylum.

4.

He will have published several poems by the end of the year.
What holidays are celebrated in your country in autumn and winter?
G. Washington is known to all Americans as “The Father of the Nation”.
The dynamite had invented by Alfred Nobel.
Charlie Chaplin is considered one of the most famous stars of the early days of
Hollywood.

5.

Will the scientific seminar be held in two days?
The scientists have been making these experiments for the last few years.
Nobel preferred that people didn‟t remember him as the inventor of dynamite.
The patent matter was still being discussed.
The Smiths weren‟t invited to that meeting.

Բանկերը և դրանց գործունեությունը

Բանկերը ֆինանսական կազմակերպություններ են, որոնք իրավունք ունեն իրենց անունից ներգրավել և տեղաբաշխել դրամական միջոցներ, իրականացնել օրենսդրությամբ նախատեսված բանկային և այլ գործառնություններ: Հիմնական օրենքները սահմանվում են «Բանկերի և բանկային գործոնեության» մասին օրենքով։

Հոդված 4. Բանկ և բանկային գործունեություն

1. Բանկն իրավաբանական անձ է, որն իրավունք ունի սույն օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիաների հիման վրա իրականացնել բանկային գործունեություն:

2. Բանկային գործունեություն է համարվում ավանդներ ընդունելը կամ ավանդներ ընդունելու առաջարկությամբ հանդես գալը և ավանդն ընդունողի անունից և ռիսկով դրանք տեղաբաշխելը` վարկեր, ավանդներ, դեպոզիտներ տրամադրելու և (կամ) ներդրումներ կատարելու միջոցով:

Առանց Կենտրոնական բանկի կողմից տրված բանկային գործունեության լիցենզիայի (այսուհետ` լիցենզիա) Հայաստանի Հանրապետության տարածքում բանկային գործունեություն իրականացնելն արգելվում է:

Հայաստանի բանկային համակարգը իր մեջ նեռարում է՝

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, Հայաստանի Հանրապետության բանկերը (փայատիրական, կոոպերատիվ, բաժնետիրական, օտարերկրյա և համատեղ), բանկերի մասնաճյուղերը, ներկայացուցչությունները և այլն:

Եղիշե Չարենց «Տաղ անձնական» | վերլուծություն

Այս բանաստեղծությունում Չարենցը նկարագրում է, թե ինչպես կույր աչքերով հեռանում է իր ծննդավայրից, անգամ հրաժեշտ չասելով իր սիրելի աղջկան։ Չարենցը խոսում է իր հույզերի մասին, ասում է, որ ինչքան էլ աշխարհը ուրախ լինի նա չի կարող ուրախանալ մնացածի հետ, նա պիտի անցնի գնա դեպի իր երազանքները:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
 

Նաև բանաստեղծությունում Չարենցը խոսում է մարդկային անտարբերության ու բթության մասին։